«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հնարավոր լավ ու վատ քայլերից վատագույնն ընտրելը դիագնոզ է, և նմաններին պատմությունը սիրում է պատժել

Հնարավոր լավ ու վատ քայլերից վատագույնն ընտրելը դիագնոզ է, և նմաններին պատմությունը սիրում է պատժել
27.04.2025 | 10:55

Տեսնես ուժային մեթոդներով բոլոր հարցերը լուծող մեր վայ ստրատեգները որևէ բան հասկացել ու գոնե մի փոքր դաս քաղե՞լ են ուկրաինական դեպքից։

ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ Ուկրաինան խորհրդային երկրի լավագույն կտորն էր՝ իր արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ, օգտակար հանածոներով ու հանքերով, գիտությամբ, մի խոսքով, ամեն ինչով և ամենագլխավորը՝ իր աշխարհագրական դիրքով ու զարգացման պոտենցիալով։

Բայց, այսքանով հանդերձ, չուներ ամենակարևորը՝ երկրին տեր կանգնող մարդիկ, որի արդյունքում այդ հրաշալի երկիրը խաղալիք դարձավ օլիգարխների ու դրսի ուժերի ձեռքին։

Ուկրաինական էլիտա կոչեցյալը հնարավորություն ուներ ընտրել դեպի լավագույն ապագան կամ էլ դեպի կատաստրոֆան տանող ճանապարհների արանքում գտնվող բազմաթիվ հնարավորություններից մեկը և, զարմանալիորեն, նրանք ընտրեցին դրանցից ոչ թե վատը, այլ վատագույնը, իհարկե, ուրիշների օգնությամբ։

Իհարկե, այս դեպքում կարևոր էր նաև Ռուսաստանի դիրքավորումը, որի «ինձնից ու՞ր պետք է փախչեն» մտայնությունը այս անգամ էլ խաղաց իր լիովին կանխատեսելի դերը։

Այնինչ, տեսականորեն, սլավոնական տեսանկյունից, հարցի օպտիմալ լուծումը կլիներ նրանց բոլորի միավորումը մի բլոկի մեջ, ներառյալ՝ իրենց եղբայրները արևելյան ու կենտրոնական Եվրոպայում։

Բայց դե, ինչպես միշտ, հարցերի օպտիմալ լուծումներն ու իրականությունը, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, իրարից տարբերվում են, և այս դեպքում էլ, նրանք միավորվելու փոխարեն սկսեցին իրար կոտորել։

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընթացող ուկրաինական միջնորդավորված պատերազմն էլ, պարադոքսալ կերպով, դարձյալ տանում է դեպի ինչ-որ չափի միավորում։

Բացի դրանից, այս պրոքսի պատերազմն ունի մի շատ ավելի կարևոր նշանակություն՝ միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցումն արագացնելու և Ռուսաստանի կողմից գերտերության կարգավիճակ ձեռք բերելու իմաստով։

Եթե այս հարցին նայում ենք վերջին տասը տարիների ընթացքում աշխարհի հզորների ձեռքբերումների ու կորուստների տեսանկյունից, ապա, ակնհայտորեն, ամենամեծ ձեռքբերումը Չինաստանինն է, իսկ Թրամփի ներկա քաղաքականության իմաստն էլ ամեն ինչ 180 աստիճան շրջող ձիու քայլով իր երկրի պոտենցիալ կորուստը շահի վերածելն է։

Հար և նման Դը Գոլի քաղաքականությանը, որի շնորհիվ պարտված Ֆրանսիան հայտնվեց հաղթողների ցուցակում։

Հնարավոր լավ ու վատ քայլերից վատագույնը ընտրելը դիագնոզ է, և նմաններին պատմությունը սիրում է պատժել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ